ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մրցութային ևս մեկ փուլից հետո կբացահայտվի լավագույն կատարողի անունը

Մրցութային ևս մեկ փուլից հետո  կբացահայտվի լավագույն կատարողի անունը
12.06.2012 | 02:30

Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթի 3-րդ` եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները:
Ինչպես տեղեկացնում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մամուլի ծառայությունից, այս տարի մրցույթին մասնակցում են բավականին ուժեղ երաժիշտներ, և մրցույթի ժյուրին դժվար ընտրության առջև էր կանգնած:
Եզրափակիչ փուլի մասնակիցներն են` Թանաբե Այակո (Ճապոնիա), Քրեֆթ Ջոանա Էմիլիա (Լեհաստան), Նակամուրա Դայչի (Ճապոնիա), Ռուդին Ֆեոդոր (Ֆրանսիա/Ռուսաստան), Միլյուկով Պավել (Ռուսաստան):
Մրցութային ևս մեկ փուլից հետո կբացահայտվի լավագույն կատարողի անունը:
Հունիսի 13-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա պարգևատրման արարողությունը, որին կհետևի գալա համերգ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և 2012-ի Արամ Խաչատրյանի անվան մրցույթի 1-ին մրցանակակրի մասնակցությամբ:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն հաղթողի համար սահմանել է 15 հազար դոլար դրամական պարգև: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրածները կստանան 10 հազար և 5 հազար դոլար: Կլինեն նաև դիպլոմներ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ